14-րդ օրն է, Գյումրու 25 դպրոցում դասադուլ գործադուլը շարունակվում է

14-րդ օրն է, Գյումրու 25 դպրոցում դասադուլ գործադուլը շարունակվում է։ Հանրույթը դեմ է փոխվարչապետ Տիգրան Ավինյանի կողմից կամայական նշանակված նոր տնօրեն Իրինա Բաղդասարյանին։ Աշակերտների կրթություն ստանալու իրավունքն է խաթարվել, բայց դա կարծես իշխանություններին հետաքրքիր չէ։ Մարզի կրթության ոլորտի պատասխանատուներից Ղումաշյանի պահանջով ծնողները նորից հավաքվել են, ժողով են արել։ Զարմանալի է, մարզային կրթության պատասխանատուները հիմա անհասանելի են։ Google-ով որոնես չես գտնի։Հանրույթն ու ծնողները տրամադրված են վճռական։ Կշարունակեն դասադուլ գործադուլը մինչեւ իրենց ձայնը լսելի լինի։ Ու մինչ դպրոցն հերթական օրը ալեկոծվում է․ նորանշանակ տնօրենը փոշիներն էր հավաքում եւ փոշու շորը պատշգամբից թափ տալիս ներքեւում հավաքված ծնողների վրա։

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )