Ամենաարդյունավետ բնական միջոցները ստամոքսի այրոցի ախտանշանները մեղմելու համար. 4 բաղադրատոմս

Ստամոքսի այրոցը բավական տհաճ զգացողություններով ուղեկցվող խնդիր է, որը պայմանավորված է լինում ստամոքսի թթու պարունակության՝ կերակրափողում հայտնվելով։ Այս խնդիրն առաջանում է ստամոքսի սեղմանի թուլացման պատճառով։

Որպես կանոն սննդի՝ ստամոքսում հայտնվելուց հետո այդ սեղմանը փակվում է, սակայն երբ այն թուլանում է ու ինչպես հարկն է չի կատարում իր գործառույթները, ստամոքսի պարունակությունը, որն արդեն վերամշակվում է բարձր թթվայնություն ունեցող միջավայրում, մասամբ հայտնվում է կերակրափողում, որտեղ էլ միջավայրը թույլ հիմնային է։ Այս ամենի հետևանքով կերակրափողի լորձաթաղանթը գրգռվում է և ի հայտ են գալիս ստամոքսի այրոցին բնորոշ տհաճ ախտանշաններ՝ այրոցի զգացում ու ցավ։

Այս տհաճ զգացողություններից ազատվելու համար մասնագետները նշանակում են հատուկ դեղամիջոցներ, սակայն նման դեղորայքի հաճախակի գործածությունը կարող է դառնալ կողմնակի բարդությունների առաջացման պատճառ, ուստի հարկավոր է զգոն լինել։ Միևնույն ժամանակ կան նաև շատ արդյունավետ բնական միջոցներ, որոնք օգնում են մեղմել ստամոքսի այրոցը և չեն առաջացնում կողմնակի բարդություններ, քանի որ բաղկացած են միայն բնական հասանելի բաղադրիչներից։

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում չորս բնական միջոց, որոնք կօգնեն հեշտությամբ ազատվել ստամոքսի այրոցի տհաճ ախտանշաններից։

  • Խառնել մեկական ճաշի գդալ չորացրած սրոհունդի խոտն ու եզան լեզվի տերևները, այնուհետև ստացված խառնուրդի 1 թեյի գալին ավելացնել մի բաժակ եռման ջուր ու թրմել 40 րոպե։ Ստացված թուրմը քամել և խմել օրական երեք անգամ մեկական ճաշի գդալ։
  • Սրոհունդն ու եզան լեզուն կարելի է համադրել նաև երիցուկի հետ։ Պարզապես հարկավոր է 1:1:1 հարաբերակցությամբ խառնել մանրացրած սրոհունդը, եզան լեզվի տերևներն ու երիցուկի ծաղիկները, այնուհետև ստացված խառնուրդի 1 ճաշի գալին ավելացնել մի բաժակ եռման ջուր ու թրմել 45 րոպե։ Պատրաստի թուրմը քամել և խմել օրական երեք անգամ մեկական ճաշի գդալ։
  • Հնդկաձավարի հատիկները բովել մինչև դրանք ստանան մուգ շագանակագույն երանգ, այնուհետև լավ տրորել ու փոշի դարձնել և ընդունել այս փոշին օրական 3-4 անգամ կես գդալ։
  • 1:1:1 հարաբերակցությամբ խառնել սրոհունդի, հազարատերևուկի ու ճահճային ականջաբուրդի խոտը, այնուհետև ստացված խառնուրդի 3 ճաշի գալին ավելացնել մի լիտր եռման ջուր ու թրմել երկու ժամ։ Ստացված թուրմը քամել և խմել օրական երեք անգամ կես բաժակ։

Այս բաղադրատոմսերն անչափ պարզ են, արդյունավետ ու հասանելի, սակայն հարկ է հիշել, որ որոշ դեպքերում ստամոքսի այրոցը պայմանավորված է լինում առողջականն լուրջ խնդիրներով, ուստի խնդրի հաճախակի կրկնության դեպքում հարկավոր է անպայման դիմել մասնագետին, քանի որ ինքնաբուժությունը կարող է խիստ վնասակար լինել ու էլ ավելի վատթարացնել հիվանդի վիճակը: Բացի այդ, միայն փորձառու մասնագետը կկարողանա պարզել խնդրի պատճառն ու նշանակել անհրաժեշտ բուժումը, որը կլինի արդյունավետ ու չի առաջացնի կողմնակի բարդություններ:

Նյութի աղբյուրը՝ aif.ru

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )