Մենք լավ հանդիպում անցկացրինք, բայց պետք է ավելի շատ գոլեր խփել. Կրոս

Ռեալի» կիսապաշտպան Տոնի Կրոսը, որը «Վալենսիայի» դեմ Լա լիգայի 23-րդ տուրի խաղում (2-0) գոլի ու գոլային փոխանցման հեղինակ է դարձել, կիսվել է խաղի տպավորություններով։

Լավ զգացողություն է, մենք լավ հանդիպում անցկացրինք առաջին րոպեից, բայց մենք պետք է ավելի շատ գոլեր խփենք, քանի որ 2-0-ն բավական չէ։

Մենք ուզում ենք շատ տիրել գնդակին խաղերի ընթացքում ու առավելություն ստանալ գնդակը վերահսկելու մեր որակով։ Մենք ունենք կարիք դա անելու, քանի որ այդ դեպքում մրցակիցը ավելի շատ է վազում, քան մենք։ Սա իմ կարծիքն է»,- ասել է Կրոսը հետխաղյա հարցազրույցի ընթացքում։Աղբյուր  ArmSport.am

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus ( )