Բրազիլիայում կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվը գերազանցել է 9 800 000-ը. RT
Բրազիլիայում կորոնավիրով վարակման դեպքերի թիվը հասել է 9 809 754-ի, հաղորդում է RT-ն:
Վերջին 1 օրում Բրազիլիայում հայտնաբերվել է վարակման 44 299 նոր դեպք:
Ընդհանուր առմամբ, երկրում կորոնավիրուսից մահացել է 238 532 մարդ:
Առողջապահության համաշխարհային կազմակերպության հաղորդած տվյալների համաձայն՝ ողջ աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը մոտենում է 100 միլիոնին:
Վարակման ամենից շատ դեպքեր արձանագրվել են Միացյալ Նահանգներում, որին հաջորդում են Հնդկաստանը, Բրազիլիան, Ռուսաստանը, Մեծ Բրիտանիան:
