Բայդենի մասնակցությամբ G7-ի անդամ երկրների առաջնորդների առաջին հանդիպումը կկայանա փետրվարի 19-ին՝ տեսակոնֆերանսի ձևաչափում

G7-ի անդամ պետությունների ղեկավարների մասնակցությամբ գագաթնաժողովը կկայանա փետրվարի 19-ին՝ վիդեոկոնֆերանսի ձևաչափով, հաղորդում է ТАСС-ը:

Գագաթնաժողովի օրակարգում կորոնավիրուսի դեմ պայքարին առնչվող խնդիրներն են լինելու:

Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, Իտալիայի, Կանադայի, ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Ճապոնիայի և Եվրամիության ղեկավարների հանդիպումը բրիտանական նախագահության շրջանում առաջինն է լինելու 2020 թ. սկզբից ի վեր:Հաղորդվում է, որ Մեծ Բրիտանիայի վարչապետը, օգտվելով ԱՄՆ նոր նախագահ Ջո Բայդենի մասնակցությամբ առաջին հանդիպման առիթից, կոչ է անելու առաջնորդներին համատեղ աշխատել համավարակի դեմ պայքարի հարցում գլոբալ մոտեցումների ներդաշնակեցման ուղղությամբ:

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )