Մոսկվայում գրանցվել են 2018 թ.-ից ի վեր ձյան ամենաերկարատև տեղումները, որոնք կդադարեն 2 օրից

Մոսկվայում գրանցվել են 2018 թվականից ի վեր ամենաերկարատև ձյան տեղումները, որոնք կավարտվեն միայն երկու օրից:

Ինչպես փոխանցում է «Կոմսոմոլսկայա պրավդան», օդերևութաբանների կանխատեսումներով՝ փետրվարի 13-ին ձյան կուտակումների բարձրությունը կարող է հասնել մինչև գոտկատեղ` 67 սմ:

«Առաջիկա 36 ժամվա ընթացքում ձյան ուժեղ տեղումները չեն դադարելու: Սա իսկական ձնաբուք է, ձնային ապոկալիպսիս, սա ուսումնական տագնապ չէ, այլ մարտական»- պարբերականը մեջբերում է «Ֆոբոս» եղանակի տեսության կենտրոնի առաջատար մասնագետին:

Ինչպես օդերևութաբանները նշել են, նման եղանակային պայմաններում տեսանելիությունը կարող է կրճատվել մինչև 500 մետր և ավելի քիչ, իսկ որոշ պահերի ընդհանրապես ոչինչ չի երևա պարզած ձեռքի հեռավորությամբ:

Փետրվարի սկզբից ի վեր ՌԴ մայրաքաքաղաքում ռեկորդային ցուրտ է գրանցվել վերջին 10 տարվա կտրվածքով: Օդի ջերմաստիճանը կազմում է 15-20 աստիճան ցուրտ՝ ըստ Ցելսիուսի սանդղակի:

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )