ՄԱՆԿԱԿԱՆ ԲՈՒՏԵՐԲՐՈԴ – ԶԱՏԻԿ
Պուտիկավոր գեղեցիկ զատիկների հետ արդեն հասցրել ենք ծանոթանալ և համոզվել, որ նրանք իսկապես հաջողություն են բերում: Հետաքրքիր է՝ իսկ զատիկները բուտերբրոդի տեսքո՞վ էլ հաջողություն կբերեն: Պատրաստենք և տեսնենք:
Բուտերբրոդ – զատիկի համար անհրաժեշտ են՝
– Դեղին և սպիտակ պանիր
– Ձիթապտղի հատիկներ
– Երշիկ
– Հաց
Ինչպե՞ս պատրաստել՝
–
Դեղին պանրի քառակուսի շերտը պետք է կտրել՝ այն դարձնելով կլոր:
–
Ահա այսպես նախ պետք է կտրել պանրի կլոր շերտի վերին հատվածը:
– Ապա աջ հատվածը:
-Եվ ձախ:
–
Այսպիսով կստացվեն թևեր, որոնց վրա պետք է պատրաստել պուտիկներ՝ ահա այսպես:
-Մնաց ընդամենը սպիտակ պանրից ու ձիթապտղի հատիկից պատրաստել զատիկի աչուկները, իսկ երշիկից՝ ոտիկները: Եվ զատիկի «մարմնի բոլոր մասերը» տեղադրել հացի վրա՝ իրենց տեղերում:
Ահա և վերջ, պատրաստեցինք: Հիմա այս համեղ զատիկ-բուտերբրոդի հաջողության գաղտնիքները ճշտելու ժամանակն է…
