ԱՄՆ-ում թեթև շարժիչով ինքնաթիռ է կործանվել. կա 3 զոհ, այդ թվում՝ 1 երեխա

ԱՄՆ-ի Նևադա նահանգում թեթև շարժիչով ինքնաթիռ է կործանվել: Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով Elko Daily-ին: Տեղի ոստիկանապետի խոսքերով՝ փրկարարները կործանված ինքնաթիռի մնացորդները հայտնաբերել են Յուտա նահանգի սահմանից 40 կիլոմետր հեռավորության վրա:

Նշվում է, որ ինքնաթիռի ուղևորներն են եղել մեկ տղամարդ, մեկ կին և երեխա Արիզոնա նահանգից: Իրավապահ մարմինների գրասենյակը համատեղ հետաքննություն է անցկացնում ԱՄՆ-ի Դաշնային ավիացիոն վարչակազմի և Տրանսպորտի անվտանգության ազգային խորհրդի հետ:

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )