Դիվանագետը հերքում է Կիմ Չեն Ընի մահվան մասին լուրերը. Bloomberg

Կորեայի բարեկամության ասոցիացիայի ղեկավար, դիվանագետ Ալեխանդրո Կաո դե Բենոսը հայտարարել է, որ Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի մահվան մասին ԶԼՄ-ներում շրջանառվող լուրերը չեն համապատասխանում իրականությանը: Այս մասին դիվանագետը նշել է Bloomberg-ին տված հարցազրույցում:

«Կիմ Չեն Ընի առողջական ծանր վիճակի և, առավել ևս, մահվան մասին լուրերը կեղծ են՝ չարամիտ մարդկանց կողմից արված»,- ասել է Բենոսը:
Ավելի վաղ New York Post-ը հայտնել էր Կիմ Չեն Ընի հնարավոր մահվան մասին: Ապրիլի 25-ին Reuters գործակալությունը տեղեկացրել էր, որ Հյուսիսային Կորեա է ուղևորվել չինացի բժիշկների և փորձագետների խումբ և որ ուղևորությունը կապված է հյուսիսկորեացի առաջնորդ Կիմ Չեն Ընի առողջական վիճակի հետ:Ավելի վաղ հարավկորեական լրատվամիջոցները հաղորդում էին, որ Հյուսիսային Կորեայի ղեկավարն ամսվա սկզբին սրտի վիրահատություն է տարել և այժմ վերականգնվում է իր մասնավոր առանձնատանը: Մինչդեռ ամերիկյան լրատվամիջոցները, վկայակոչելով պաշտոնատար անձանց, հայտնում էին, որ Կիմ Չեն Ընն այդ վիրահատությունից հետո «լուրջ վտանգի» մեջ է:

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )