Ճապոնիայում 4,8 բալ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Ճապոնիայի կենտրոնական մասում 4,8 բալ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել: Այս մասին հայտնում է TACC գործակալությունը՝ հղում անելով տեղի աղբյուրներին:

Ճապոնիայի ազգային օդերևութաբանական գրասենյակի տվյալներով՝ երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Տոկիոյի հարևանությամբ գտնվող Իբարակի պրեֆեկտուրայում, օջախը գտնվել է 70 կիլեմոտր խորությամբ:
Հնարավոր փլուզումների և զոհերի մասին տեղեկություններ չեն հաղորդվում: Մինչ երկրաշարժը հայտարարվել էր ցունամիի վտանգ, որը տարերային աղետից րոպեներ անց հանվել է:

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )