Թրամփն ընդունել է ամերիկյան տնտեսության վերականգնմանն ուղղված լրացուցիչ 484 մլն դոլարի փաթեթը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը օրինագիծ է ստորագրել կորոնավիրուսի համավարակի ֆոնին տնտեսությունը խթանելու համար լրացուցիչ 484 մլրդ դոլար հատկացնելու մասին, հաղորդում Է CNBC-ն:
Օգնության փաթեթը ներառում է 321 մլրդ դոլար փոքր բիզնեսի վարկավորման ծրագրի և 60 մլրդ դոլար փոքր ձեռնարկությունների արտակարգ վարկավորման համար:
Եվս 75 մլրդ դոլար կհատկացվի հիվանդանոցներին։
Բացի այդ, 25 մլրդ դոլար կուղղվի կորոնավիրուսի թեստավորման ընդլայնմանը։
Մարտին ԱՄՆ Սենատն օրինագիծ էր ընդունել կորոնավիրուսի համավարակի ֆոնին տնտեսությունը խթանելու համար 2 տրիլիոն դոլար հատկացնելու մասին: Փաթեթը ներառում էր 350 մլրդ դոլար՝ փոքր բիզնեսին աջակցելու համար, 250 մլրդ՝ գործազրկության ընդլայնված ապահովագրության համար, 46 մլրդ՝ վիրուսի դեմ անմիջական պայքարի համար։
Օրինագիծը նաև նախատեսում էր տարեկան մինչև 75 հազար դոլար եկամուտ ունեցող միլիոնավոր ամերիկացի հարկատուների միանվագ վճարումներ՝ 1,2 հազար դոլար մեկ չափահասի համար և 500-ական դոլար յուրաքանչյուր երեխայի համար:
