82-ամյա պապին կեսգիշերն անց թույլատրեցին բարձրանալ Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

82–ամյա Արտուշ պապը ապրիլի 24–ի լույս 25–ի գիշերը՝ ժամը 2։00–ի սահմաններում, ոստիկանի ուղեկցությամբ բարձրացավ Ծիծեռնակաբերդի բարձունք և ծաղիկներ խոնարհեց Ցեղասպանության զոհերի հիշատակին։

Հիշեցնենք, որ ապրիլի 24-ի առավոտյան նա փորձել էր բարձրանալ հուշահամալիր, սակայն, հաշվի առնելով առկա սահմանափակումները, ոստիկանները նրան թույլ չէին տվել անել դա:
Ավելի վաղ վարչապետ Նիկոլ Փաշինյանի տիկին Աննա Հակոբյանը ֆեյսբուքյան էջում գրել էր.«Քիչ անց՝ մեր բոլորի սրտերը գերած Պապիկին, վարչապետի հանձնարարությամբ, պետական մակարդակով կուղեկցեն Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, եւ նա վերջապես իր ծաղիկները կխոնարհի Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակին»։

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )