Մահացել է «Թռչնի կաթ» կոնֆետի ստեղծողը

Վլադիվոստոկում 87 տարեկանում մահացել է հայտնի «Թռչնի կաթ» կոնֆետների ստեղծող Աննա Չուլկովան, գրում է ria.ru-ն։

Աննա Չուլկովան ծնվել է 1934-ի փետրվարի 22-ին` Ռյազանի մարզի Թերոդեյ գյուղում:

16 տարեկանում աշխատանքի է ընդունվել Վլադիվոստոկի հրուշակեղենի ֆաբրիկայում: 1967 թվականին հրուշակագործների խումբը Չուլկովայի գլխավորությամբ մշակել է ԽՍՀՄ-ում ամենահաջողակ «Թռչնի կաթ» կոնֆետի բաղադրատոմսը, ինչպես նաև երկրում առաջինն են կիրառել դրանց արտադրության մեքենայացված տեխնոլոգիան: Դրա համար Աննա Չուլկովան պարգևատրվել է Լենինի շքանշանով։

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )