Որքանո՞վ է համահունչ մի շարք սահմանափակումների վերացումը
Ես ոչ մաթեմատիկայի գիտակ եմ, ոչ էլ բժշկության, բայց մի բան, այնուամենայնիվ, անվիճելի է, ֆեյսբուքյան իր էջում գրում է ԲՀ խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանն՝ անդրադառնալով կորոնավիրուսով վարակման դեպքերին։
«Եթե վարակվողների քանակն օր-օրի գերազանցում է ապաքինվածների քանակը, ուրեմն վարակի դեմ պայքարում, մեղմ ասած, առաջընթաց չկա…
Այդ իրավիճակին որքանո՞վ է համահունչ մի շարք սահմանափակումների վերացումը…
Այսինքն՝ սա ի՞նչ է նշանակում…
Երբ ես գրառում արեցի սահմանափակումներն անհաշվենկատ իրականացնելու, մարդկանց տանը նստացնելու և սովի մատնելու անթույլատրելիության մասին, ով ասես՝ ամենավերջին վիրավորանքներով կեղծ էջերից դմփ-դմփացին, բա հիմա ինչու՞ են լռում էտ հրոսակները։
