Թուրքիայում կորոնավիրուսից մահացել է երկրի ցամաքային ուժերի նախկին հրամանատարը

Թուրքիայում կորոնավիրուսից մահացել է երկրի ցամաքային ուժերի նախկին հրամանատար, բանակի գեներալ Այթաչ Յալմանը, որի առողջական վիճակը վատացել էր մարտի 12-ին:

Ինչպես գրում է Cumhuriyet պարբերականը, հաջորդ օրը գեներալի առողջական վիճակը կրկին վատացել է, և բժիշկները համոզել են նրան տեղափոխվել հիվանդանոց:

Երկու օր անց հիվանդանոցում նախկին հրամանատարի վիճակը կտրուկ վատացել է, և նա մահացել է:

Բժիշկները կորոնավիրուսի թեստ են վերցրել Յալմանի կնոջից, որը դրական պատասխան է տվել: Բժիշկները եզրակացրել են, որ Յալմանը ևս հիվանդ է եղել կորոնավիրուսով և դրանից էլ մահացել է:

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )