Արդշինբանկը շարունակում է վարկեր տրամադրել բնակչությանը ամբողջ ծավալով

Չնայած արտակարգ դրություն մտցնելուն, Արդշինբանկը շարունակում է իր բնականոն գործունեությունը ՝ մատուցելով բանկային ծառայություններ ողջ ծավալով:

Վարկերի տրամադրման և սպասարկման, մասնավորապես նոր վարկերի տրամադրման սահմանափակումներ չկան: Բանկայինծառայությունները, այդ թվում վարկերի տրամադրումը, հասանելի են ինչպես բանկի բոլոր մասնաճյուղերում, այնպես էլ հեռահար տարբերակով՝ բանկի բջջային հավելվածի միջոցով:

Հիշեցնումենք, որ Արդշինբանկի 63 մասնաճյուղերը սպասարկում իրականացնում են հանրապետության ողջ տարածքում, որոնցից 19-ը՝ Երևանում, 44-ը`մարզերում: Բացի այդ, բանկն ունի բանկոմատների և տերմինալների լայն ցանց:

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )