Խոշոր ու ողբերգական ավտովթար՝ Երևանում. Իսակովի պողոտայում ճակատ-ճակատի բախվել են Mercedes-ները. կա 1 զոհ, 1 վիրավոր. Shamshyan.com

Մարտի 6-ին խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 23:10-ի սահմաններում Իսակովի պողոտայում՝ Ոստիկանության ակադեմիայի հարևանությամբ, ճակատ-ճակատի բախվել են Mercedes C240 մակնիշի 50 ZZ 006 համարանիշի և Mercedes մակնիշի 99 TT 969 համարանիշի ավտոմեքենաները:

Ինչպես դեպքի վարից հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով մեկ հոգի մահացել է, իսկ մեկ հոգու մարմնական վնասվածքներով օպերատիվորեն ժամանած Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթպահ խումբը տեղում առաջին բուժօգնությունն է ցուցաբերել, ապա տեղափոխել «Աստղիկ» բժշկական կենտրոն: ©
Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների և մահացածի ինքնությունը: Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ վիրավորին հիվանդանոց է ուղեկցել Երևանի ճանապարհային ոստիկանության պետ Վահան Էվինյանը:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր լրատվամիջոցում:

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )