Ընթանում է ԱԺ նիստը․ ուղիղԱյսօրվա նիստում քվեարկության կդրվեն նախորդ օրը քննարկված մի շարք օրենսդրական նախաձեռնություններ: Պատգամավորները կքվեարկեն Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին և Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթի համար: Փաթեթով առաջարկվում է բռնության հրապարկային կոչը, քարոզը քրեականացնել: Քվեարկության կդրվեն նաև պատգամավորների կողմից ներկակացված Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին և Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերը: Պատգամավորները կքվարկեն նաև մի քանի այլ օրենքների նախագծեր:

Ընթանում է ՀՀ ԱԺ յոթերորդ գումարման չորրորդ նստաշրջանի հերթական նիստը։ Նիստին կարող եք հետեւել ուղիղ հեռարձակմամբ։

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )