Շափյուղա, զմրուխտ, սուտակ և ալմաստ. Սեն Տրոպեում քահանաներին պատկանած տանը գանձ է հայտնաբերվել
Սեն Տրոպեում քահանայի նախկին տան վերանորոգման աշխատանքների ժամանակ պատահական գանձ է հայտնաբերվել, հայտնում է Le Figaro-ն՝ մանրամասնելով, որ գտնվել են բազմաթիվ թանկարժեք քարեր, այդ թվում ՝ շափյուղա, զմրուխտ, սուտակ և ալմաստ:
Գանձը բաղկացած է եղել մոտ վաթսուն թանկարժեք քարից, որոնց առաջացման աղբյուրը դեռևս անհայտ է:
Այն հայտնաբերել է բանվորներից մեկը՝ բուխարին քանդելու ժամանակ: Թանկարժեք քարերի արժեքը կկիսվի աշխատողի և շինության նոր տիրոջ միջև:
Աղբյուրը մանրամասնում է, որ 1928թ. ի վեր այս տանը քահանաներ են ապրել, իսկ 2017թ. այն ձեռք է բերել մի բելգիացի կառուցապատող:
