Ինչ կլինի, երբ պետական համակարգի միջին եւ ստորին օղակներում հիասթափությունը դառնա համատարած

Թեեւ առեւերույթ, կարծես թե ամեն բան պետական համակարգում հարթ է, սակայն իրականում ամեն բան այնքան էլ հալած յուղի պես չի ընթանում եւ պետական ապարատում եւս կան դժգոհություններ, որոնք մի քանի ուղղությամբ են։ Նախ, մարդիկ դժգոհ են, որ բարձրացվեցին միայն պետական ապարատի վերին օղակի աշխատավարձները, իսկ միջին ու ստորին օղակը մնացին իրենց դարդերի հետ միայնակ։ Իհարկե, Արարատ Միրզոյանն ու Գոհար Աբաջյանը կփակեն իրենց վարկերը, սակայն վարկեր ունեն նաեւ գյուղապետարանների, քաղաքապետարանների, մարզպետարանների շարքային աշխատողները եւ ոչ միայն նրանք, այլ Հայաստանի պետական ապարատում ներգրավված աշխատող բնակչության երեւի ճնշող մեծամասնությունը։ Պարգեւավճարներով իհարկե «տուն չես պահի»։ Սրան զուգահեռ էլ ստիպված են ահուդողով աշխատել․ գործընկերը գործընկերոջ վրա «գրում է» ու պետական համակարգում մթնոլորտը հիշեցնում է Ստալին-Բերիայի ժամանակները։ Մարդիկ վախենում են, նաեւ հիասթափվում, ու սկսում ամեն ինչին վերաբերվել անտարբեր կերպով, ինչպես ասում են «գալոչկա» դնելով աշխատում են ու եթե այլ հարմար առաջարկ լինում է, համաձայնվում գնում են։ Սա իհարկե վատ է, որովհետեւ գալու է մի պահ, երբ պետծառայողների կադրային բանկ այլեւս չի լինելու, իսկ եթե միջին ու ստորին օղակները դատարկվեցին, ապա պարզ ասած՝ վերին օղակներում եղածների ոչ կոմպիտենտությունը, դիլետանտությունն ու անգրագիտությունը աչքի է զարնելու եւ էլ չի լինելու, օրինակ մարզպետարաններից մեկում մարդ, ով ամբողջ աշխատանքի ծանրությունը կատարի, որպեսզի մարզպետը «ականջակալները մեխի ականջներին ու ֆեյսբուքներում լըռվի»։

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )