Հարթենյանին կփոխարինի Պավել Սարգսյանը
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի վարչական շենքում մեկնարկած ԿԸՀ նիստը շարունակվում է ։
Հայաստանի Հանրապետության Սահմանադրության փոփոխությունների 2020 թվականի ապրիլի 5-ի հանրաքվեի նախապատրաստման և անցկացման հիմնական միջոցառումների ժամանակացույցը հաստատեվեց՝ 7 կողմ, 0 դեմ ձայներով։
Նշենք, որ Երևանի ավագանու անդամ ընտրված և լիազորությունները վաղաժամկետ դադարած ավագանու անդամ Հենրիկ Հարթենյանին կփոխարինի «Իմ Քայլը» կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակի հերթական հաջորդ թեկնածուն ՝ Պավել Յուրիի Սարգսյանը։
