ԵԽԽՎ համազեկուցողները կոչ են անում սահմանադրական փոփոխություններն ուղարկել Վենետիկի հանձնաժողով

ԵԽԽՎ համազեկուցողները Հայաստանի իշխանություններին կոչ են անում Սահմանադրական փոփոխություններ նախատեսող նախագծերի շուրջ հնարավորինս շուտ ստանալ Վենետիկի հանձնաժողովի կարծիքը։
«Այս համատեքստում, ինչպես նաև հաշվի առնելով այդ կապակցությամբ բարձրացված մի քանի հարցեր, մենք կոչ ենք անում Հայաստանի իշխանություններին՝ հնարավորինս շուտ դիմել Վենետիկի հանձնաժողովի՝ Եվրախորհրդի սահմանադրական իրավունքի փորձագիտական մարմնի կարծիքի համար: Մենք հավատում ենք, որ այս կարծիքը, որը կարող է շատ արագ ընդունվել հրատապ ընթացակարգով, արժեքավոր կլինի բոլոր շահագրգիռ կողմերի համար, այդ թվում հայ ընտրողների համար, եթե պետք է անցկացվի հանրաքվե»,-ասվում է հայտարարության մեջ։

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )