Փաշինյանի խայտառակ երեսփոխանները և Հայաստանի ողբերգությունը

Փաշինյանի խայտառակ երեսփոխանները և Հայաստանի ողբերգությունը
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի ԱԺ-ում հարազատ “Իմ Քայլը” դաշինքի պատգամավորների 90 տոկոսն անգրագետ, պրիմիտիվ և որևէ ոլորտից չհասկացող մի հավաքածու է…Դրա վառ օրինակը՝ ՍԴ-ի շուրջ ԱԺ-ում ծավալող իրադարձություններն են և իշխող թիմի պատգամավորների մանկապարտեզային և դիլետանտ ելույթները և պարզաբանումները…
Ներկայիս գումարման ԱԺ-ն ամենախայտառակն է Հայաստանի երրորդ հանրապետության պատմության մեջ…
Գործող իշխանությանը սատարող այս խայտառակ երեսփոխանների լկտի և զոռբա պահվածքն էլ ավելի են զայրացնում մարդուն…Նրանց մեծ մասի մտքի գոհարները դարձել են ծաղրուծանակի առարկա…
Պարոն Փաշինյանի շահերը սպասարկող այս երեսփոխանների կույտը վտանգ է ներյակացնում և մեր պետության համար խայտառակություն ու ողբերգություն է…Սարսափելին այն է, որ սրանց մեծ մասը սիրում է խոսել ժողովրդի անունից…
Հ.Գ.Հիմա հասկանում եմ, թե պարոն Փաշինյանն ինչու՞ է այս զանգվածին բերել ԱԺ ու կառավարություն…Էգոիստ վարչապետն իր բոլոր բացասական կողմերի հետ մեկտեղ փայլատակում է իր ինտելեկտով այս ժեխի մեջ…

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )