Ծանոթությունների նոր ձեւ է առաջարկում աշխարհահռչակ առողջարանը
Կանադայի Ալբերտի նահանգում գտնվող աշխարհահռչակ առողջարանը Սուրբ Վալենտինի օրվան ընդառաջ առաջարկում է միայնակ տուրիստներին ծանոթության նոր ձեւ։ Travel and Leisure-ի փոխանցման համաձայն, միայնակ տուրիստները հրավիրվում է փետրվարի 14-ին Speed dating-ի կամ արագ ծանոթության։ «Ժամանակն է դուրս գալ բջջային հավելվածներից եւ հանդիպել ապագա կեսին եզակի ձեւով, որը համատեղում է արագ ծանոթությունները այն ամենի հետ, ինչով հպարտանում է Ալբերտի նահանգը՝ բարձրաբերձ լեռներով եւ լեռնադահուկային սպորտով»,- ասված է առողջարանի տարածած հայտարարության մեջ։ Տղամարդիկ եւ կանայք երկու շարքով բարձրանալու են գագաթներից մեկը եւ այնտեղ որոշելու՝ արդյոք ուզում են շարունակել ծանոթությունը, թե՝ ոչ։
