Արարատ Միրզոյանը հանդիպել է Հայաստանում ԵԱՀԿ եւ ԵԽ անդամ երկրների հավատարմագրված դեսպանների հետ
ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը փետրվարի 5-ին հանդիպել է Հայաստանում ԵԱՀԿ եւ ԵԽ անդամ երկրների հավատարմագրված դեսպանների հետ եւ քննարկել է Սահմանադրական դատարանի շուրջ առկա իրավիճակը:
Նշենք, որ մենք երեկ գրել էինք, Ազգային ժողովում են գտնվում ԵԱՀԿ անդամ երկրների՝ Հայաստանում հավատարմագրված դեսպանները։ Նրանք խորհրդարան են եկել ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի հրավերով։ Ամենայն հավանականությամբ՝ դեսպանները ԱԺ նախագահի հետ քննարկել են արտահերթ նիստով քննարկման դրված աղմկահարույց նախագծերը, որով փորձում են Սահմանադրության օրենքները ոտնահարելով՝ չեզոքացնել Սահմանադրական դատարանին և լուծարել ՍԴ գործող կազմը։
