Խայտառակ կեղծիքներով օրենք ընդունող ուժի ղեկավարն արդեն 3-րդ անգամ խախտում է իմ անմեղության կանխավարկածը
ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանը ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել.
«Խայտառակ կեղծիքներով օրենք ընդունող քաղաքական ուժի ղեկավարն արդեն երրորդ անգամ (ամեն անգամ ավելի կոպիտ) խախտում է Սահմանադրությամբ պաշտպանված իմ անմեղության կանխավարկածը:
Դուք սպասեք մինչև քրեական գործիս նյութերը հանրայնացնելու իրավունք ստանամ: Այդ ժամանակ բոլորը կտեսնեն, թե ով է խոսում կեղծիքից…»։
