Սկսվեց փաշինյանական էրայի մայրամուտը
Կապանյան ասուլիսից հետո կարելի է ասել շրջադարձ տեղի ունեցավ իշխանության մեջ։ Նախ խայտառակվեց Փաշինյանը իր գրիչային հարվածներով, եւ ապա արդեն Գարիկ Սարգսյան-Հենրիկ Հարթենյան եւ նմանատիպ անձանց գրառումներով՝ ողջ թիմը։ Սա կարելի է բնորոշել որպես գահավիժման փորձ։ Արթուր Վանեցյանի երեկվա հայտարարությունն էլ, կարելի է ֆիքսել, որ էլ ավելի խորացրեցին Փաշինյանի ներքին վախերը։ Հիմա արդեն հասկանալի է, որ Փաշինյանն է հայտնվել թակարդում հենց սեփական թիմի կողմից լարված եւ հասկանում է, որ Վանեցյանի հայտարարությունը պատահական չէ, ու եթե օրինակ սպառնա որ հրաժարական կտա ու կցրի պառլամենտը, ապա պառլամենտն էլ կարող է ասել, որ կընտրի նոր վարչապետ։ Սա արդեն մայրամուտ է, քանի որ նույնիսկ իշխանականներն են հասկանում, որ Փաշինյանի հետ ճանապարհ անցնել շարունակելը համարժեք է ապագայում անարգանքի սյունին արժանանալ եւ քաղաքական մահկանացու կնքել։
