Քանի որ Փաշինյանը գյուղի տղա է, կհասկանա
Քանի որ Փաշինյանը գյուղի տղա է, կհասկանա։ Ռեզինե սապոգները պետք են տնտեսությունում աշխատելու համար։ Հատկապես, երբ մաքրում ես ախոռը կամ գոմը։ Ամենից հարմարն է եւ պրակտիկը։ Փաշինյանն էլի հարյուր փաստ է ներկայացնում։ Բայց նրան ոչ թե հարյուր փաստ է պետք, այլ մի զույգ լավ ռեզինե սապոգ՝ նախ սեփական ավգյան ախոռները /թիմը/ մաքրելու համար տարատեսակ աղետեղությունից, եւ ապա՝ երկիրը ֆեյքերից ու ատելության միջավայրից։ Թե չէ “լուսամուտը դրիմ” ոճի փաստերը ով չի կարող ներկայացնել՝ “արթնացամ, հագնվամ, ատամներս լվացրիմ ․․․․” ու այսպես շարունակ։
