Էյֆելյան աշտարակը փակ է տուրիստների համար․ պատճառը գործադուլն է
Փարիզի գլխավոր տեսարժան վայրերից մեկը՝ Էյֆելյան աշտարակը փակ է տուրիստների համար դեռ նախօրեից։ Պատճառը գործադուլն է։ Այս մասին գրում է Le Figaro-ն։ Բանն այն է, որ աշտարակը սպասարկող ընկերությունների աշխատակիցները մասնակցում են գործադուլի, ինչի պատճառով այցելուների անվտանգությունը հնարավոր չէ երաշխավորել։ Սա էլ պատճառ է դարձել, որ աշտարակը այցելուների համար փակվի։ Այս տարվա դեկտեմբերից սկսած, երբ սկսվեցին բողոքի ցույցերն ընդդեմ Ֆրանսիայում կենսաթոշակային բարեփոխումների, աշտարակն արդեն երրորդ անգամ է փակվել։ Նշենք, որ ուրբաթ օրը կենսաթոշակային բարեփոխումների փաթեթը քննարկվել է ֆրանսիական կառավարությունում։ Առավել վիճահարույց կետը կենսաթոշակային տարիքի բարձրացումն է 62-ից 64 տարեկանի։
