Հայտնաբերվել է Երկիր մոլորակի ամենահին երկնաքարային խառնարանը

Հայտնաբերվել է Երկիր մոլորակի ամենահին երկնաքարային խառնարանը
Յարաբուբբա խառնարանը, որը գտնվում է Ավստրալիայի արեւմուտքում, հանդիսանում է մեր մոլորակի ամենահին երկնաքարային խառնարանը։ Այն մոտ 2,23 միլիարդ տարեկան է, ունի 70 կմ լայնություն։ Խառնարանի տարիքը որոշել են Քերթինի համալսարանի երկրաբանները։ Նրանք խառնարանի տարիքը որոշելու համար անալիզի են ենթարկել ցիրկոնային ապարամասնիկները։ Գիտնականները նշել են, որ երկրաբանական այդ փուլում Երկիր մոլորակի մակերեւույթը ծածկված է եղել սառույցով։ Գիտնականները կարծում են, որ երկնաքարը Երկիր մոլորակին այդ վայրում հարվածելուց հետո մեծ քանակությամբ սառույց է հալեցրել եւ ջրի գոլորշու մեծ զանգվածներ են բարձրացել մթնոլորտ։ Ավելին, հնարավոր է, որ ջրի լավ ջերմակլանիչ հատկության շնորհիվ նաեւ կլիմայական փոփոխություն էլ տեղի ունեցած լիներ։

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )