Հարց, որն այնքան ասելիք ուներ եւ այնքան շատ բան էր պարզում իշխանության մասին

Իմքայլական պատգամավոր Լիլիթ Ստեփանյանի՝ նախօրեին կառավարության հարցուպատասխանի ժամանակ ԱԺ ամբիոնից հնչեցրած հարցը արդեն նվազագույն կասկածի տեղի չտվեց, որ Փաշինյանը մեղմ ասած կրակն է ընկել սեփական թիմի եւ այդ թիմի ներկայացուցիչների արտահայտած «դարակազմիկ» մտքերի ձեռքը։ Միայն իմքայլականը կարող էր հարցնել Փաշինյանին, թե ինչու երբ Մանվել Գրիգորյանի խափանման միջոցը փոխվեց, ցույցեր տեղի չունեցան։ Այսինքն, թե չեղավ թատրոն, կամ շոու եւ ասել է, թե հանդիսատեսը հարցնում է շոուի ռեժիսորին կամ բեմադրիչին։ Այլ կերպ այս հարցը ընկալել հնարավոր չէ։ Իհարկե Ռուստամ Բադասյանը, որ վերջին շտանում բավական տղոտել է ու սկսել սպառնալ ՀՀ քաղաքացիներին, նույնիսկ եթե նրանք ֆերմեր ու անասնապահ են, փորձեց սվաղել հարցը հասկանալով, թե ինչ բլթացրեց պատգամավորը, բայց դե ասված խոսքն արդեն հանրության սեփականությունն է ու հիմա թե էլ ինչ հարցեր կլինեն հետագայում, կարելի է միայն պատկերացնել, հաշվի առնելով, որ իմքայլականների մտքի թռիչքն ու ֆանտազիան սահմաններ չի ճանաչում։ Ի դեպ ասում են Լիլիթ Ստեփանյանը Սասուն Միքայելյանի թայֆից է ու հարցի պատահական կամ հատուկ մեսիջային ենթատեքստ ունենալու հավանականությունը ամեն բան ավելի ինտրիգային է դարձնում։

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )