Աղետի գոտին դա 453 բնակարանը չէ …

Աղետի գոտին դա 453 բնակարանը չէ …
Ուզում եմ հիշեցնել, թե ինչ է աղետը: Դա 25.000 զոհվածներնն են, հաշմանդամություն ձեռք բերած 140.000 քաղաքացիները, 515.000 անօթևանները, ամբողջ Սովետական Հայաստանի արդյունաբերության 40%-ը, 210.000 դպրոցական տեղ, 42.000 մանկապարտեզի համար նախատեսված տեղ , 416 բժշկական օբյեկտ, 14 թանգարան, 391 գրադարան, 42 կինոթատրոն, 349 կուլտուրայի տուն, 600 կիլոմետր ավտոճանապարհ, 10 կիլոմետր երկաթգիծ ,230 արդյունաբերական նշանակություն օբյեկտ։
Սա աղետի մի մասն է դեռ… 90-ականներին վրա հասած պատերազմը,պետական ունեցվածքի թալանը ,արտագաղթը, ցրտից ,սովից, սթրեսից, էկոլոգիական ծանր վիճակից մահացած և տարբեր հիվանդություններ ձեռք բերած մարդիկ, բարոյահոգեբանական խայտառակ ծանր վիճակ ,աղետալի ու կործանարար գործազրկություն։
Զոհերին հետ չի բերի ոչ մի կառավարություն…Պատասխանեք խնդրեմ, ի՞նչն է վերականգնվել 30 տարվա մեջ այս ամենից , որ մնացել է 453 բնակարանի խնդրի կարգավորումը։Եթե նույնիս այս ամբողջը կառուցվի, Գյումրիում հարցը նորից բաց կմնա: Ի՞նչ եք անելու մնացած 2000 տնակների բնակիչներին … Ի՞նչ եք անելու 114 վթարային շենքերը …Ո՞նց եք լուծելու գործազրկության հարցը…
Աղետի գոտին, և մասնավորապես Գյումրին, մեծ ոսկորի նման կանգնած է եղել բոլոր կառավարությունների կոկորդներին: Մարդկանց մոտ մի փոքր հույս էր արթնացել, որ վերջապես կա կառավարություն, որը մտահոգ է իր քաղաքացիների ապագայով, բայց փաստորեն, կրկնվում է նախկինների սխալը …
Հիշեք, Գյումրին չի ներում և դա արդեն բազմիցս ու ցավոտ ապացուցել է։

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )