Գյումրու քաղաքապետն ամփոփել է տարին․ հաջորդ տարին էլ ավելի է նշանավորվելու Գյումրիի համար

Այսօր՝ դեկտեմբերի 23-ին, տարեվերջյան ասուլիսով ընթացիկ տարին ամփոփել է Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը։ Ասուլիսի ընթացքում նա ներկայացրել է 2019 թվականին Գյումրիում իրականացված ծրագրերին ու աշխատանքները։ Իհարկե այս համատեքստում չափազանց կարեւոր է Գյումրու փողոցաշինությունը, որը Հանրապետության մասշտաբով իսկ համարվում է նկատելի կապիտալ շինարարություն։ Նշենք, որ այս համայնքի կողմից իրականացված այլ ծրագրերն ընթացիկ տարում իրականացվել են Վերակառուցման և Զարգացման Եվրոպական բանկի, Համաշխարհային բանկի, սուբվենցիոն և համայնքային բյուջեի միջոցներով։ Քաղաքապետ Բալասանյանը նաեւ խոսել է ծրագրերի իրականացման ընթացքում առաջ եկած խնդիրների, դրանց լուծման ուղղությամբ իրականացված աշխատանքների և արդյունքների մասին: Քաղաքապետը խոսել է նաև 2020 թվականի համար նախատեսված ծրագրերից, պատասխանել լրագրողներին հուզող հարցերին: Նշենք, որ հաջորդ տարին նույնպես Հանրապետության երկրորդ քաղաքի համար աչքի կընկնի նշանակալի ծրագրերով։ Սպասվում են նաեւ որոշակի կադրային որոշակի փոփոխություններ համայնքային իշխանությունների կազմում։ Ի դեպ, ըստ էության կարող ենք արձանագրել, որ համայնքային առաջիկա ընտրություններում Սամվել Բալասանյանը մասնակցելու է։

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )