Որոնք են <<թմրանյութ>><<մթերքները>>

Միչիգանի համալսարանի գիտնականները պարզել են, որ կան մթերքներ, որոնց կարելի է տալ «թմրանյութ» անվանումը։ Այս մասին հայտնում է Mail Online-ը։ Որպես կանոն այդ մթերքները պարունակում են 2։1 հարաբերակցությամբ ածխաջրեր եւ ճարպեր։ Գիտնականները նկատում են, որ ածխաջրերի եւ ճարպերի նմանատիպ հարաբերակցություն է առկա նաեւ մայրական կաթի մեջ։ Եվ այսպես, «թմրանյութ» մթերքներից են կաթնային շոկոլադը, պաղպաղակը, թխվածքաբլիթը, չիփսերը, կարտոֆիլի ֆրին, նաեւ՝ պիցցան, բուրգերներն ու պոպ-կորնը։ Մասնագետները պարզել են, որ վաղ տարիքում մարդու ուղեղը հիշում է մայրական կաթից ստացած հաճելիության զգացումը եւ փորձում վերականգնել այն արդեն հասուն տարիքում, երբ կախվածություն է ձեռք բերում այդ սննդատեսակներից։

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )