Friend LLC-ի տնօրենը պետական կառույցներին մեղադրում է ընկերության գործունեությանը խոչընդոտելու մեջ
Արսեն Լևոնյանը գրում է. ԶԳՈՒՇԱՑՆՈՒՄ ԵՄ ԱՀԱՎՈՐ ԽԻՍՏ։‼️ Ես, ղեկավարելով և հանդիսանալով Friend LLC ընկերության տնօրենը, պաշտոնապես զգուշացնում եմ մի շարք պետական բարձր պաշտոն զբաղեցնող, աթոռի մեռած անձանց՝ այս անգամ փակ կարգով, հաջորդ անգամ՝ ավելի կոպիտ և բացեիբաց։ Դուք, լինելով պետական աշխատողներ, հանրության առաջ կմնաք անհարմար վիճակում։
Զգուշացնում եմ վերջին անգամ, դրանից հետո ինձանից չնեղանաք, քանի որ ձեր ուղեղները շատ թույլ են և տկար, որ փորձ անեք սխեմաներ գծել իմ ուղեղի դեմ։
Վերջին շրջանում դուք բազմաթիվ արհեստածին խոչընդոտներ եք ստեղծել ընկերության նկատմամբ՝ իր գործունեությունը պատշաճ իրականացնելու համար, և այս պահին նորից սկսել եք բզբզալ։
Ես բնավորությամբ համեստ մարդ եմ, բայց էշ չեմ։ Երբ գալիս է պահը, սահմաններ չկան։ Եթե առաջ ուսուցիչ էի, որոշ բաներ կաշկանդում էին, հիմա ազատ մարդ եմ, չկա հետ կանգնեցնող ոչ մի բան։
Վաղվանից… Ես լավ գիտեմ՝ օր ու գիշեր Friend-ի FB էջի մեջ շպրտված եք։ Եթե կարող եք՝ մրցակցեք, եթե ոչ, ապա մի՛ փորձեր կատարեք։ Ոչ ոք ձեր մարդկանց չի ասում՝ մի՛ աշխատեք, թող ուղեղ ունենան, աշխատեն։
Առհասարակ սա չէի ուզում այսպես հրապարակել, բայց ես վերջին անգամ զգուշացնում եմ՝ վեշերդ կհավաքեք ու էդ պաշտոնից ռադ կլինեք՝ խայտառակված։ Ձեր մոտ տղավարի ոչ մի բան չկա։
Եթե ևս մեկ անգամ նկատեմ կամ տեղեկություն ստացա, որ Ձեր ենթակայության տակ գտնվող կառույցներին ցուցումներ եք տալիս Friend LLC-ից ապրանքներ չգնելու կամ ծառայություններից չօգտվելու վերաբերյալ, ամեն ինչի ընդունակ եմ։ Բոլոր ապացույցներն էլ ձեռքիս տակ են։
Հիմա անուններ չեմ տալիս, հաջորդ անգամ FB էջերով, նկարներով ամբողջ ինտերնետում դառնալու եք ծաղրածու։ Էդ անտեր պետական պաշտոնն էլ այսօր կա, վաղն էլ չկա։
Մի խոսքով՝ հանգիստ վեր ընկեք տեղներդ։
