Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Քուվեյթի և շրջակայքի հայոց թեմի ազգային վարչության անդամներին

Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Վեհափառ Հայրապետը Մայրավանքում ընդունել է Քուվեյթի և շրջակայքի հայոց թեմի ազգային վարչության անդամներին։

Հանդիպման ընթացքում վարչության անդամները Վեհափառ Հայրապետին զեկուցել են թեմի գործունեության, առկա մարտահրավերների և մտահոգությունների մասին։

Արամ Ա կաթողիկոսը բարձր է գնահատել Քուվեյթի թեմի ազգային վարչության և հարակից կառույցների ազգային ու եկեղեցական ծառայությունը՝ հայտնելով Կաթողիկոսարանի աջակցությունը նրանց աշխատանքներին։

Share This