Սոֆյա Հովսեփյանը Փաշինյանին հրավիրում է դատարան․ վեճը՝ «100% օրգանիկ» քվեի շուրջ

ՀՐԱՎԵՐ ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻՆ

 

Սիրելի՛ լրագրողներ,

 

2026 թվականի նոյեմբերի 24-ին՝ ժամը 11:30-ին, հրավիրում եմ ձեզ ներկա գտնվելու իմ՝ Սոֆյա Հովսեփյանիս հայցը Նիկոլ Փաշնյանի դեմ, նշանակված դատական նիստին։

 

Նիստը տեղի կունենա դատավոր Սարգիս Երիցյանի նախագահությամբ՝ Երևան քաղաքի Հալաբյան 41Ա հասցեում։

 

Հայցի հիմքում Նիկոլ Փաշինյանի՝ հունիսի 11-ին հնչեցրած հայտարարությունն է, թե ՔՊ-ի ստացած քվեն 100 տոկոսով «օրգանիկ» է, իսկ ընդդիմության ստացած քվեն՝ 100 տոկոսով ընտրակաշառքի արդյունք։

 

Խնդրում եմ լրագրողներին ներկա գտնվել և լուսաբանել դատական նիստը, քանի որ այս գործը վերաբերում է հանրային հնչեղություն ունեցող հայտարարություններին, որոնց իրավական գնահատականը կարևոր է հանրության համար։

Այդ օրը կպարզենք 100% օրգանիկ է, թե՞ 100% ընտրակաշառք:

 

Սպասում եմ ձեր ներկայությանը։

Կանխավ շնորհակալ եմ :

Խնդրում եմ տարածեք:

Share This