Նոյեմբերի 13-ին ժամանակավորապես կդադարեցվի մի շարք հասցեների էլեկտրամատակարարումը

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ նոյեմբերի 13-ին պլանային նորոգման աշխատանքների նպատակով ժամանակավորապես կդադարեցվի մի շարք հասցեների էլեկտրամատակարարումը։ Անջատումները նախատեսված են Երևանի Կենտրոն, Քանաքեռ Զեյթուն, Աջափնյակ, Դավթաշեն, Մալաթիա Սեբաստիա, Նորք Մարաշ, Էրեբունի, Շենգավիթ վարչական շրջաններում և մի շարք համայնքներում՝ նշված ժամերին։

Հարցերի դեպքում կարելի է զանգահարել 1-80 և 0 8000 0 180 շուրջօրյա հեռախոսահամարներով։ Ընկերությունը հորդորում է հետևել էլեկտրաանվտանգության կանոններին։

Share This