Տիեզերքում հայտնաբերվել է հսկայական քանակությամբ գրավիտացիոն ոսպնյակներ․ ի՞նչ գաղտնիքներ են դրանք բացահայտելու
Եվրոպական տիեզերական գործակալության Euclid աստղադիտակը հրապարակել է իր առաջին խոշոր տվյալների հավաքածուն՝ գրանցելով ավելի քան մեկ միլիարդ տիեզերական օբյեկտ։ Տվյալների մեջ ներառված է նաև գրավիտացիոն ոսպնյակների մինչ այժմ ամենամեծ կատալոգը։ Այս երևույթի ժամանակ մոտակա զանգվածեղ գալակտիկայի ձգողականությունը փոխում է ավելի հեռավոր օբյեկտներից եկող լույսի ուղղությունը՝ երբեմն ստեղծելով օղակների ու աղեղների տպավորիչ պատկերներ։ Այդ բնական «խոշորացույցները» գիտնականներին հնարավորություն են տալիս ուսումնասիրել հեռավոր գալակտիկաներն ու տիեզերքում մութ նյութի բաշխումը։
