17-ամյա պատանին պատահաբար գտել է 3300-ամյա հնագիտական արժեքավոր ամուլետ
Իսրայելում 17-ամյա ամերիկացի աշակերտ Շիլո Ատունը դպրոցական էքսկուրսիայի ժամանակ պատահաբար հայտնաբերել է շուրջ 3300 տարվա հնության ամուլետ։ Այն զարդարված է երկու կոբրայի պատկերներով և թվագրվում է ուշ բրոնզի դարով։ Պատանին գտածոն հանձնել է Իսրայելի հնությունների վարչությանը, իսկ պատասխանատու քայլի համար ստացել շնորհակալագրի։
Աղբյուր՝ Իսրայելի արտաքին գործերի նախարարություն
