Երկնքում հսկայական հրե գունդ է հայտնվել․ NASA-ն բացահայտել է դրա ծագումը

ԱՄՆ-ի Թենեսի նահանգի երկնքում նոյեմբերի 9-ի երեկոյան վառ երկնաքար է նկատվել, որը զարմացրել է բազմաթիվ ականատեսների։ NASA-ի տվյալներով՝ երկնային մարմինը մոտ 5 սանտիմետր տրամագիծ է ունեցել, շարժվել է ժամում շուրջ 76 հազար կիլոմետր արագությամբ և այրվել Երկրից մոտ 40 կիլոմետր բարձրության վրա։ Այն չի եղել նոյեմբերին ակտիվ Տաուրիդների ասուպային հոսքի մաս։

Share This