Ալավերդի-Վանաձոր ճանապարհին բախվել են «Ֆորդ Տրանզիտ»-ը և «Աուդի»-ն, կա 5 վիրավոր
Երեկ, նոյեմբերի 8-ին, Լոռու մարզում խոշոր ավտովթար է տեղի ունեցել։ Ժամը 18:15-ի սահմաններում Ալավերդի-Վանաձոր ավտոճանապարհի Քոբեր–Թումանյան հատվածում բախվել են «Ֆորդ Տրանզիտ» և «Աուդի» մակնիշի ավտոմեքենաները։
Shamshyan.com-ի տեղեկություններով, վթարի հետևանքով 5 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Ալավերդի» բժշկական կենտրոն։
