Շանտաժի զոհը չպետք է դառնա հանրային դատաստանի զոհ
Տաթևիկ Սողոյանը իր ֆեսբուքյան էջում գրում է.
Մի ոչ պոպուլյար բան ասեմ ընդդիմադիր ընկերների համար.
Ուրեմն հրապարակվել է տեսանյութ, որտեղ մի կին կարծես թե սիգարետից տարբերվող բան է ծխում: Այս կինը ինչ-որ երաժշտական դպրոցի տնօրեն է: Կինը չի հերքել, որ տեսանյութում ինքն է, բացատրել է, որ նախկին ամուսնու շանտաժին չենթարկվելու հետևանքն է, տեսանյութն էլ 7-8 տարվա վաղեմության է:
Մեր ընդդիմադիրներն էլ առիթը բաց չեն թողել «թմրամոլ մանկավարժի» կերպարը ներկայացնելու որպես նիկոլապետության դեմք:
Մինչև բայցը, ասեմ ` թմրամոլությանը և առավել ևս թմրամոլ մանկավարժների գոյությանը դեմ եմ: Հայաստանում թմրամոլության բազմապատիկ աճի մեղավորը և ուղիղ հովանավորը նիկոլական իշխանությունն է:
Բայց մեր երկրում, որտեղ մի շարք բարձրաստիճան պաշտոնատար անձինք պաշտոնավարում և կատարում են ապօրինություններ շանտաժի ներքո (ամենայն հավանականությամբ), և որտեղ ընդդիմության պայմանական 6 (այսինքն` յուրաքանչյուր) պատգամավորի գլխին կարող է կախվել շանտաժի մահակը, և նաև անկախ այս երկու հանգամանքից մենք պետք է վերաիմաստավորենք մեր վերաբերմունքը շանտաժի զոհերի նկատմամբ.
Ոչ միայն որովհետև շանտաժը հիմնականում թիրախավորում է մարդու անձնական կյանքը, արժանապատվությունը, ընտանիքին, երեխաներին, այլ նաև երբեմն արդարությունը ու բարոյականությունը:
Մենք չգիտենք արդյոք այդ կինը ներկայում ` 8 տարի անց ռեհաբիլիտացվել է թե ոչ, արդյոք այդ դեպքը որևէ կերպ ազդել է իր մանկավարժական աշխատանքի վրա թե ոչ, արդյոք շանտաժի ենթարկող անձը չի դրել կնոջը այդ իրավիճակում, և մի շարք էական հանգանանքներ (երեխա ունի թե ոչ) բայց պատրաստ ենք շատ բաներ ոտնատակ տանք, որ մի հատ ավելի «լավ ցույց տանք ով ով է»:
Կարծում եմ շատնաժի բացատրության դեպքում չարժեր այսքան պտտել այս թեման և թիրախավորել կնոջը:
