Լոռու և Տավուշի մարզերում 12 ժամով վթարային ջրանջատում է

«Վեոլիա Ջուր»-ը տեղեկացնում է, որ վթարի վերացման աշխատանքների պատճառով ս.թ. նոյեմբերի 6-ին, ժամը 10:00-22:00, կդադարեցվի ջրամատակարարումը Լոռու մարզի Շնող, Այրում, Ճոճկան, Քարկոփ և Տավուշի մարզի Արճիս, Պտղավան, Բագրատաշեն, Զորական գյուղերում։

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության համար և շնորհակալություն հայտնում ըմբռնման համար։

Share This