Գյումրու քաղաքապետարանի անձնակազմը շնորհավորել է Ավետիս Առաքելյանին՝ ծննդյան օրվա առթիվ
Գյումրու քաղաքապետարանի ողջ անձնակազմը սրտանց շնորհավորում է Գյումրի համայնքի ղեկավարի պաշտոնակատար Ավետիս Առաքելյանին՝ ծննդյան օրվա առթիվ:
Ձեր պատասխանատու և նվիրված աշխատանքը, քաղաքի հանդեպ ունեցած սերն ու հոգատարությունը մեծապես գնահատվում են բոլորիս կողմից։
Գյումրեցու անկեղծ ու ջերմ սրտով մաղթում ենք Ձեզ.
Քաջառողջություն և անսպառ էներգիա,
Հաջողություններ ու նորանոր ձեռքբերումներ Ձեր պատասխանատու առաքելության մեջ,
Անձնական երջանկություն և անսասան ուժ՝ ի նպաստ մեր սիրելի Գյումրու բարգավաճման ու զարգացման։
Թող Ձեր բոլոր նախաձեռնություններն ու ծրագրերը պսակվեն հաջողությամբ։
Հարգանքով և լավագույն մաղթանքներով՝
Գյումրու քաղաքապետարանի անձնակազմ:
