Զարկերակային գերճնշում․ կարո՞ղ է քրոնիկ սթրեսը նպաստել ճնշման բարձրացմանը
Զարկերակային գերճնշում․ երբ ճնշման դեղերը իջեցնում են թվերը, բայց չեն հեռացնում պատճառը
Գլխապտույտ, ծանրության զգացում ծոծրակի հատվածում, ականջներում աղմուկ և տոնոմետրի վրա անհանգստացնող բարձր թվեր։ Հազարավոր մարդիկ ամեն օր սկսում են իրենց առավոտը ճնշման դեղերով։ Նրանք անցնում են սրտաբանական հետազոտություններ, ստուգում երիկամներն ու անոթները, և բժիշկը նշանակում է ցմահ դեղորայքային բուժում՝ ասելով․ «Սա տարիքային է, կամ ժառանգական, պետք է անպայման խմեք»։
Բայց ինչո՞ւ է ճնշումը նորից բարձրանում, հենց որ հուզվում կամ սթրեսի մեջ ես հայտնվում։
🧠 Հոգեբանական արմատը
Զարկերակային գերճնշումը (հիպերտոնիան) հոգեսոմատիկայում համարվում է «կուտակված, չարտահայտված զայրույթի» և «ամեն ինչ մենակ քաշելու» գլխավոր ցուցանիշը։
Ներքին ճնշումը մարմնում. Երբ մարդը երկար ժամանակ կուլ է տալիս իր վրդովմունքը, չի կարողանում սահմաններ դնել, կամ ստիպված է լռել անարդարության առաջ, նրա հոգեկան «կաթսան» սկսում է եփվել։ Քանի որ հոգեբանական մակարդակում էմոցիան արտահայտված չէ, օրգանիզմն սկսում է բարձրացնել ֆիզիկական ճնշումը անոթներում։
Վերահսկողության բեռը. Հիպերտոնիկ մարդիկ հաճախ «հիպեր-պատասխանատու» են. նրանց թվում է, թե առանց իրենց վերահսկողության ամեն ինչ կփլուզվի։ Այդ մշտական լարվածությունն ու «պաշտպանվելու» ռեժիմը ստիպում են սրտին ավելի ուժգին մղել արյունը, իսկ անոթներին՝ սեղմվել։
🛠 Ո՞րն է լուծումը:
1․ Ճնշման դեղերը շատ անհրաժեշտ են ֆիզիկական վտանգը կանխելու համար, բայց դրանք միայն «հանգեցնում են ազդանշանային լույսը», այլ ոչ թե փոխում քո ներքին ռեակցիան։ Լուծումն այն է, որ․
2․ Սովորես ժամանակին և անվտանգ կերպով արտահայտել կուտակված զայրույթն ու դժգոհությունը՝ նախքան այն կհասնի մարմին։
3․ Թուլացնես հիպեր-վերահսկողության բեռը և հասկանաս, թե կյանքի որ ոլորտում ես զգում անզորություն։
Նեյրոքուչինգային գործիքներով վերաձևավորես ուղեղի արձագանքը առօրյա սթրեսային գրգռիչներին։
