Խոշոր ավտովթար՝ Կոտայքի մարզում․ «Mercedes Sprinter» միկրոավտոբուսը կողաշրջվել է․ կան վիրավորներ
Այսօր՝ հոկտեմբերի 8-ին, ժամը 08:00-ի սահմաններում «Mercedes Sprinter» միկրոավտոբուսը Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 50-րդ կմ-ում, «Սևանի գաղութի» մոտ, դեռևս անհայտ հանգամանքներում կողաշրջվել է։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, 8 հոգու, որոնց առաջինը օգնել են քաղաքացիները, ապա օպերատիվորեն ժամանած «Հրազդան» բժշկական կենտրոնի շտապօգնության հերթապահ խմբերը, տեղափոխել են «Հրազդան» բժշկական կենտրոն։
Դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Հրազդանի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Անի Դանիելյանի գլխավորությամբ։ Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, պարզվում են ավտոմեքենայի սեփականատիրոջ, վարորդի և վիրավորների ինքնությունը։
