Իշխանությունն ամեն ինչ անելու է, որպեսզի ադրբեջանցի զինծառայողի թեման լղոզի, շրջանցի ու անցնի առաջ. Տիգրան Աբրահամյան
ԱԺ նախկին պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է, որ իշխանությունն ամեն ինչ անելու է, որպեսզի ադրբեջանցի զինծառայողի թեման լղոզի, շրջանցի և անցնի առաջ։
Նրա խոսքով՝ փորձելու են երգով-պարով, կենցաղային վեճի վերածելով, այլ թեմաներ առաջ մղելով ու ժողովրդին մեղադրելով շեղել ուշադրությունը, ինչը նա անվանում է «նիկոլական ժանրի կանոններ»։ Աբրահամյանի պնդմամբ՝ դրանից իրականությունը չի փոխվի, կմնան ճգնաժամային կառավարման ձախողումները, ինստիտուտների խափանումներով գործելն ու անպաշտպան քաղաքացին։
