Արթուր Դանիելյանին առաջադրված մեղադրանքը լրացվեց
Ադեկվատ» միաբանության հիմնադիր, քաղաքական ակտիվիստ Արթուր Դանիելյանին առաջադրված մեղադրանքը լրացվել է։ Այդ մասին փաստաբան Տիգրան Աթանեսյանն է հայտնել․
«Արթուր Դանիելյանի մեղադրանքը լրացվեց:
ՀՀ քրեական օրենսգրքի 297 հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետին (խուլիգանություն) ավելացվեցին մի քանի դրվագ ( բոլորը՝ ՖԲ գրառումներ), ինչպես նաև ավելացվեց 490 հոդվածի 2-րդ մասը` ՖԲ գրառմամբ ԱԱԾ-ին արատավորելու համար:
Արթուր Դանիելյանը տեղափոխվում է Երևանի քրեական դատարանի Աջափնյակ նստավայր, նիստի ժամը և դատավորը առայժմ հայտնի չեն»,- նշել է փաստաբանը:
Հիշեցնենք՝ քաղաքական ակտիվիստին այսօր են ձերբակալել, նրան մեղսագրում էին «խուլիգանություն»՝ Ֆեյսբուք սոցցանցում արված գրառումների համար։
