Աբրահամյան․ Փաշինյանի խոսքից բխում է, որ բանակում ծառայություն ու կարգապահություն չկա

ԱԺ նախկին պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է, որ եթե, ինչպես պնդում է Նիկոլ Փաշինյանը, մարտական դիրքերում զգոնություն չի պահպանվում և զինվորն հերթապահություն տանելու դրդապատճառ չունի, ապա դա նշանակում է՝ բանակում չկա ծառայություն ու կարգապահություն, իսկ կանոնադրությունն ու օրենքները չեն գործում։

Նա նշում է, որ սա Փաշինյանի երկրորդ նման անդրադարձն է և «սարսափելի իրականության» բացահայտում, որը զրոյացնում է պետական քարոզչությունը։ Աբրահամյանը հիշեցնում է նաև ներկայացված պատճառաբանությունը՝ նախկինում լարվածություն, այժմ «խաղաղություն», ինչպես նաև «փողոցի լեզվով» հարցերի լուծման մասին պնդումը։

Share This